Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը Թուրքիա կայցելի միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո

Շառլ Ազնավուրը Թուրքիա կայցելի միայն հայ-թուրքական 
սահմանի բացումից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխրհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կայցելի Թուրքիա միայն այն դեպքում, եթե կբացվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով laliberte.ch-ն, այն հարցին, թե ինչ է մտածում Ազնավուրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման մասին, նա պատասխանել է, որ այս հարցում լավատես է:

«Ներկա պահին հարաբերությունների բարելավմանը նպաստող նշաններ չկան: Սակայն ես կարծում եմ, որ մենք կարող ենք դրան հանել»,- ասել է հանրահայտ երաժիշտը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ազնավուրը կայցելի Թուրքիա, թե ոչ, շանսոնյեն ընդգծել է, որ նման հրավերներ ինքը բազմիցս ստացել է, սակայն հրաժարվել է դրանցից: «Եթե թուրքերը բացեն Հայաստանի հետ սահմանը, ապա ես կայցելեմ այդ երկիր»,- ասել է նա:

Շանսոնյեին ուղղված հարցերից մեկում պարբերականն անդրադարձել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Ազնավուրի կատարած դերին` հարցնելով, թե արդյոք հնարավոր է այդ ֆիլմի միջոցով ճնշում գործադրել թուրքական պետության վրա:

Ազնավուրը հերքել է ֆիլմի միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հավանականությունը` ընդգծելով, որ նման ճնշում գործադելու գործելաոճն ավելի շատ բնորոշ է Թուրքիային: Որպես ապացույց նա հիշատակել է, որ «Մուսա լեռան 40 օրը» հայտնի ստեղծագործության հիման վրա ֆիլմ նկարահանելու գաղափարը չի իրականացել` պայմանավորված թուրքական ճնշումներով:

Խոսելով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու մասին` շանսոնյեն ասել է, որ դա բարդ գործընթաց չէ: «Ես աշխարհի դեսպանն եմ: Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները հիասքանչ վիճակում են»,- ասել է նա:

Ազնավուրը ֆրանսիացի լրագրողին պատմել է Հայաստանի` որպես մշակութային զարգացած երկրի մասին` ցավով ընդգծելով, որ բոլորը չեն, որ գիտեն այս երկրի մասին: Նա կոչ է արել շվեյցարացիներին այցելել Հայաստան, որտեղ նրանք հայկական ջերմ ընդունելություն կգտնեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am