Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիտվական մամուլը բուռն կերպով քննարկում է Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման փաստը

Լիտվական մամուլը բուռն կերպով քննարկում է Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական 
բարեկամության խմբի ստեղծման փաստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվական մամուլում բավականին մեծ արձագանք է ստացել երկրի խորհրդարանում Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման փաստը: Բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել են դրան, ինչպես նաև մի քանի օր առաջ Սումգայիթյան ջարդերի 25-ամյակի կապակցությամբ Լիտվայի հայ համայնքի՝ Ադրբեջանի դեսպանատան առջև անցկացարած բողոքի ցույցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բալթյան լուրերի ծառայությունը (BNS), որը Բալթյան պետություններում գործող ամենամեծ լրատվական ծառայությունն է, դիմել է այս նախաձեռնությամբ հանդես եկած և «Լիտվա և Հայաստան - հայացք ոչ հեռու անցյալին» ֆորումը կազմակերպած պատգամավոր Դալիա Կուոդիտեին: Վերջինս ասել է, որ ֆորումին իրենք հրավիրել էին նաև Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարին քանի որ «Հայաստանի անկախության ճանապարհը սկսվել է Ղարաբաղի համար շարժումից»:

Պատգամավորը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդարանական բարեկամության խումբը ստեղծվել է «շփումների և հավանաբար որոշակի հարաբերություններ սկսելու, միգուցե մշակութային նախագծեր իրականացնելու» համար, իսկ խմբում նվազագույնը 10 խորհրդարանական է իր մասնակցությունը ունենալու:

Նույն լրատվամիջոցը գրել է նաև, որ շուրջ 100 հայեր բողոքի ցույց են անցկացրել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատան առաջ: Ցույցի մասնակիցներն իրենց ձեռքում ունեցել են հայկական ազգային դրոշներ, «Մենք երբեք չենք մոռանա Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում հայերի սպանությունները», «Լիտվացիներն այն ժողովուրդը չեն, որոնց դուք կկարողանաք գնել խավիարով և նավթով» և այլ գրություններով պաստառներ:

Բողոքի ցույցին մասնակցողներից մեկը ասել է BNS-ին. «Լիտվացիներն առաջինն էին, ովքեր Խորհրդային Միության ժամանակ սկսեցին ժողովրդավարական շարժումը, և այս գործողությունը ոչ միայն նպատակ ուներ հիշելու հայ զոհերին, այլեւ նշելու, որ Լիտվան և Հայաստանը միասին են եղել 25 տարի առաջ, և մենք ցանկանում ենք միասին լինել հիմա»:

Լիտվայում և Էստոնիայում ամենամեծ ժողովրդականություն վայելող DELFI համացանցային հանգույցը այս իրադարձությունների կապակցությամբ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ, ով նշել է, որ 25 տարի առաջ ղարաբաղյան շարժումը խաղաղ է սկսվել, սակայն «խաղաղ պահանջները ոչ ադեկվատ արձագանքի արժանացան խորհրդային Ադրբեջանի իշխաությունների կողմից»: Նախարարը նաև նշել է, որ 25 տարի անց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կայացած պետություն է հանդիսանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am