Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վալերի Բուայեն` թուրք լրագրողին. «Ես այլեւս չեմ գնա Թուրքիա»

Վալերի Բուայեն` թուրք լրագրողին. «Ես այլեւս չեմ գնա Թուրքիա»

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի հեղինակ Վալերի Բուայեն թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության թղթակից Ֆերհան Քոշեօղլուի հետ զրույցում հայտարարել է, որ այլեւս երբեք չի գնա Թուրքիա: Նա ասել է, որ ցեղասպանության օրինագծերի հետ կապված իր նկատմամբ շարունակվում են Թուրքիայից մահվան ապառնալիքներ տեղալ եւ այն պատճառով, որ Թուրքիայում իր կյանքը վտանգված է, ինքն այդ երկիր այլեւս չի գնա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վալերի Բուայեն ասել է, որ անցյալ տարի ներկայացրած օրինագիծը Ֆրանսիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից մերժվելուց հետո ինքը կրկին խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտողների համար քրեական պատիժ սահմանող երկու նոր օրինագծեր եւ առաջարկել այդ խորհրդի աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել:

«Ես Ֆրանսիայում եւս ստիպված եմ ապրել ոստիկանության հսկողության տակ: Նախկինում մի քանի անգամ եղել եմ Թուրքիայում, բայց այլեւս չեմ գնա, եթե նույնիսկ թուրքական կառավարությունն անվտանգության երաշխիքներ տա: Ես ինձ ու ընտանիքիս վտանգի տակ չեմ դնի», -ասել է նա:

Վալերի Բուայեն ասել է, որ այդ սպառնալիքները չեն կարող իրեն հետ պահել օրինագծերից եւ հույս հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ նախընտրական շրջանում տված խոստումները:

Քոշեօղլուի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Խոջալուի իրադարձությունների հարցում, Բուայեն ասել է` ինչպես կարելի հավատալ մի պետության պնդումներին, «որը նավթի եւ փողի ուժով կեղծ տեղեկություններ է հրամցնում միջազգային հանրությանը»: Նա նաեւ նշել է, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանն իրեն «անցանկալի անձ» է հայտարարել:

Մարսելից ընտրված UMP պատգամավոր Բուայեն հայտնել է, որ ինքը կտրականապես դեմ է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությանը: Նա ասել է, որ Եվրոպայի մաս ժամանակին կազմել է Կոնստանդնուպոլիսը, եւ որ այժմ «ոչ աշխարհագրորեն, եւ ոչ էլ մշակութային իմաստով Թուրքիան չի կարող մաս կազմել Եվրոպական միությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am