Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայրիկյանն իր մահափորձի մասին ուշագրավ հայտարարություն է արել` բացահայտումն սկսված է

Հայրիկյանն իր մահափորձի մասին ուշագրավ հայտարարություն է արել` 
բացահայտումն սկսված է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի` մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը facebook-յան իր էջում ուշագրավ գրառում է կատարել: «Հունվարի 31-ի հանցագործության` մահափորձի վերաբերյալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր` դատարկախոս թափթփուկների համար: Շատ բան ասել չեմ կարող` բացահայտումն սկսված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Պարույր Հայրիկյանը: Նա տեղեկացրել է, որ դրա մասին պաշտոնական տեղեկատվություն կլինի:

Հայրիկյանը նշել է, որ իր մարմնով անցնող 29 սմ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել ու մնալ անաշխատունակ աջ ձեռքս: Գիշերը աչք կպցնելու համար երկու անգամ ցավազրկող է սրսկվել` չնայած դրան խիստ դեմ է: «Հիմա էլ անտանելի ցավը շարունակվում է»,-գրել է թեկնածուն։ 
Հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց: Թեկնածուն արդեն հիվանդասենյակում է: 
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, մշակվել են աշխատանքային մի քանի վարկածներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am