Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱԻ նախարարության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱԻ  նախարարության նոր մասնաշենքի 
բացման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին 2-րդը, կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան հյուրեր, օտարերկրյա գործընկերներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառման ժամանակ ՀՀ Նախագահը ողջունել է հրապարակում շարված փրկարարներին, որից հետո սկսվել է նորակառույց շենքի օրհնության արարողությունը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ շրջել է նորակառույց շենքի հարկաբաժիններում և այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով ստորաբաժանումների գործունեությանը, աշխատանքային պայմաններին, տեխնիկական զինվածությանը և հնարավորություններին։

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` ճգնաժամային կառավարման կենտրոնում և «911» ծառայությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, ևս 11 հաշմանդամ ներկայում փորձաշրջան է անցնում կենտրոնում։

Նոր շենքին ծանոթանալուց հետո ՀՀ նախագահը շրջել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման վրանային ճամբարում, որը հագեցած է փրկարարական աշխատանքների, աղետների բժշկության, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններով և տեխնիկական նորագույն միջոցներով (զորանոց, խոհանոց, բուժկետ, շարժական սառնարան, շարժական բաղնիք և այլն)։ Երկրի նախագահին ներկայացվել է նաև ԱԻՆ դաշտային հոսպիտալը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am