Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկը նախատեսված է մայիսից

«Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  
միջոցառումների մեկնարկը նախատեսված է մայիսից

 ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Գյումրիում ստեղծված հատուկ հանձնախումբը հասարակական քննարկման է ներկայացրել  «Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների ծրագիրը: 

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականով՝  Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված հատուկ աշխատանքային հանձնախումբն ուսումնասիրում է հնարավոր միջոցառումների ծրագիրը: Հարցն արդեն ներկայացվել է քաղաքի արվեստագետներին, իսկ հունվարի 17-ին քննարկվել է նաեւ մարզի հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Համապատասխան կառույցները հնարավորություն ունեն առաջարկներ ներկայացնել մինչեւ հուվարի 21-ը: «Արմենպրես»-ի թղթակիցի հետ զրույցի ժամանակ աշխատանքային հանձնախմբի ղեկավար, Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշեց, որ միջոցառումների մեկնարկը նախատեսված է մայիսից: Նախատեսված է իրականացնել ավելի քան հիսուն միջոցառում՝ փառատոններ, ցուցադրություններ, ներկայացումներ, պատմական զբոսանքներ, հյուրախաղեր եւ այլն:

 Սանոյանը վստահեցրեց, որ Գյումրին այսօր արդեն պատրաստվում է այդ պատասխանատու միջոցառմանը: «Քաղաքը պետք է ներկայանալի լինի ինչպես արվեստի տարբեր ճյուղերով եւ պատմամշակութային կառույցներով, այնպես էլ ենթակառուցվածքներով: Պետք է անենք ամեն ինչ, որ Գյումրին ինչպես գյումրեցիներին, այնպես էլ քաղաք ժամանած հյուրերին իրոք ներկայանա որպես մշակութային մայրաքաղա: Մեզ համար մեծ պատիվ  եւ պատասխանատվություն է  այս որոշումը, եւ մենք պետք է պատվով դուրս գանք: Գյումրին այդ ներուժն ունի՝ Գյումրին արվեստի քաղաք է: Մենք պարտավոր ենք նախապատրաստական աշխատանքները շատ արագ իրականացնել»,-նշեց պատասխանատուն:

Ըստ Ռուբեն Սանոյանի` միջոցառումներից բացի արդեն ուսումնասիրվում են քաղաքում գործող սպասարկման օբյեկտների, հյուրանոցային համալիրների հնարավորությունները, տրված են հանձնարարականներ:

Առաջիկա օրերին Գյումրիում առկա հնարավորություններին ծանոթանալու նպատակով քաղաք կժամանեն նաեւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները:

Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից: Հայաստանյան քաղաքի հետ մեկտեղ 2013 թվականին ԱՊՀ մշակութային  մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի  Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am