Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում բնակիչներին

Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են 
պատրաստում եւ բաժանում բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սահմանակից Իդլեբի շրջանի Յակուբիե հայկական գյուղը երկար ժամանակ բախումային թեժ շրջան է եղել նախքան Հալեպում հակակառավարական բախումների սկսումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ բախումների ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, բազմաթիվ հայեր դուրս են եկել գյուղից: Յակուբիեում հիմնականում տղամարդիկ եւ տարեցներ են մնացել եւ վերջին տեղեկությունների համաձայն` գյուղը ընդդիմադիրների հսկողության տակ է անցել:

Տեղեկություններն այն մասին, որ զինյալները գրավել են հայկական սուրբ Աննա եկեղեցուն պատկանող նորկառույց շինությունը եւ շրջակա տարածքները, Ռեյիսյանի խոսքով, պաշտոնապես չեն հաստատվում: Ճշգրտմանը խոչընդոտում է նաեւ հեռախոսակապի անկանոն գործելը: Ռեյսիյանը նաեւ տեղեկացրեց, որ կփորձեն կապ հաստատել տեղի քահանայի հետ եւ ստույգ տեղեկություններ իմանալ Յակուբիեում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ գյուղի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն ընդդիմադիրները հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին իրավիճակը Հալեպում հանդարտ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ չեն լսվում: Հալեպում որոշ բարեգործական կազմակերպություններ քաղաքի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում հալեպցիներին: Նման ողջունելի քայլ է ձեռնարկել նաեւ Սիրիայի հայկական Կարմիր խաչի կազմակերպությունը` շաբաթը մեկ օր տաք կերակուր բաժանելով տեղի հայերին: Բացի այդ, Ռեյիսյանը նաեւ նշեց, որ ձրի հաց բաժանելու ծրագիր է մշակվել: Սիրիական բանակը երեկ եւ այսօր Հալեպի մի քանի հրապարակներում հաց է բաժանել ժողովրդին:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am