Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սահմանակից Իդլեբի շրջանի Յակուբիե հայկական գյուղը երկար ժամանակ բախումային թեժ շրջան է եղել նախքան Հալեպում հակակառավարական բախումների սկսումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ բախումների ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, բազմաթիվ հայեր դուրս են եկել գյուղից: Յակուբիեում հիմնականում տղամարդիկ եւ տարեցներ են մնացել եւ վերջին տեղեկությունների համաձայն` գյուղը ընդդիմադիրների հսկողության տակ է անցել:
Տեղեկություններն այն մասին, որ զինյալները գրավել են հայկական սուրբ Աննա եկեղեցուն պատկանող նորկառույց շինությունը եւ շրջակա տարածքները, Ռեյիսյանի խոսքով, պաշտոնապես չեն հաստատվում: Ճշգրտմանը խոչընդոտում է նաեւ հեռախոսակապի անկանոն գործելը: Ռեյսիյանը նաեւ տեղեկացրեց, որ կփորձեն կապ հաստատել տեղի քահանայի հետ եւ ստույգ տեղեկություններ իմանալ Յակուբիեում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ գյուղի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն ընդդիմադիրները հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին իրավիճակը Հալեպում հանդարտ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ չեն լսվում: Հալեպում որոշ բարեգործական կազմակերպություններ քաղաքի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում հալեպցիներին: Նման ողջունելի քայլ է ձեռնարկել նաեւ Սիրիայի հայկական Կարմիր խաչի կազմակերպությունը` շաբաթը մեկ օր տաք կերակուր բաժանելով տեղի հայերին: Բացի այդ, Ռեյիսյանը նաեւ նշեց, որ ձրի հաց բաժանելու ծրագիր է մշակվել: Սիրիական բանակը երեկ եւ այսօր Հալեպի մի քանի հրապարակներում հաց է բաժանել ժողովրդին:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար