Պաշտոնական

Գերմանական «Օրաքլ»-ը ցանկանում է Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրեր իրականացնել

2 րոպեի ընթերցում

Գերմանական «Օրաքլ»-ը ցանկանում է Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ,8ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:

Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում և ծանոթ են արդեն իսկ մեկնարկած և գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի:

Օրաքլ ընկերությունն եվրոպական շուկայի առաջատարներից է ՏՏ լուծումների, տվյալների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ունեցած իր հաջողություններով:

Հայ-գերմանական համաժողովի շրջանակներում մեկ այլ հանդիպման ժամանակ, հայաստանյան «Լորի Ամրոց» ՍՊԸ-ի, «ՎՕԻԹՀ Հիդո ԳՄԲՀ և Քո»-ի, «Շպարկս» բանկի և «Քոմմիթ գրուպ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր «Լորի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման և կառուցման վերաբերյալ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում