Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՌԴ պաշտպանության նախարար

Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր 
մակարդակի վրա. ՌԴ պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
   «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց իր պաշտոնակցի այցը Հայաստան, ինչը, նախարարի խոսքով, նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական համագործակցության համար: «Սա նոր խթան է երկկողմ կապերի ամրապնդման հարցում»,- ասաց նա: 

Նախարարը տեղեկացրեց, որ ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող, երկկողմ համագործակցությանն առնչվող, ինչպես նաև ռուսական 102-րդ բազայի հետ կապված իրավական հարցեր: Սեյրան Օհանյանն, անդրադառանալով Հայաստանում կայացած ՀԱՊԿ զորավարժություններին, ընդգծեց, որ դրանք անցել են բարձր մակարդակով, իսկ զինվորականնները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները:

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքում զինվորականները ցույց տվեցին գործակցության բարձր մակարդակ: «Թեեւ դեռ վաղ է եզրակացություններ անելը, այնուամենայնիվ, զորավարժություններն ուշագրավ էին»,- ասաց նա` հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են:

Սերդյուկովն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am