Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սիրիահայ գործարարները Սփյուռքի նախարարին ներկայացրել են հայրենիքում սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը

Սիրիահայ գործարարները Սփյուռքի նախարարին ներկայացրել են 
հայրենիքում սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Սիրիայի առևտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքի Ետալյանին և Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի փոխնախագահ Սուրեն Վարդանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, քննարկվել են Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող մի շարք հարցեր: Ներկայումս գործազրկության հարցը շարունակում է մնալ ամենից արդիականը: Հյուրերը ներկայացրել են Հայաստանում սիրահայերի՝ աշխատանքով ապահովման և սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշվել են հնարավոր ուղիներ և մոտեցումներ, որոնց իրականացումը հնարավոր կդարձնի հարցի արդյունավետ լուծումը:

Նախարար Հակոբյանը հյուրերին հավաստիացրել է, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am