Քաղաքականություն

Մադրիդում Հունգարիայի հյուպատոսն ափսոսանք է հայտնել հանցագործին չազատելու Ադրբեջանի խոստումը դրժելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Մադրիդում Հունգարիայի հյուպատոսն ափսոսանք է հայտնել հանցագործին չազատելու Ադրբեջանի խոստումը դրժելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հունգարիայի դեսպանության առջև սեպտեմբերի 6-ին կայացել է բողոքի ցույց` ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, այնուհետ` ազատ արձակելու կապակցությամբ: Իսպանահայությունը` Մադրիդի հայ երիտասարդների

միության, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի և Իսպանիայի Հայ

ազգային խորհրդի առաջնորդությամբ, շղթա կազմելով Հունգարիայի դեսպանության առջև, ցուցանակների և բարձրախոսի միջոցով իր վրդովմունքն ու բողոքն է արտահայտել` հունգարա-ադրբեջանականամոթալի գործարքի կապակցությամբ: Հունգարիայի դեսպանության շրջակայքումհավաքված իսպանացիներին և այլազգիներին բաժանվել են կատարվածըլուսաբանող թռուցիկներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցույցի վերջում համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Իսպանիայում Հունգարիայի դեսպանության հյուպատոսը, որին փոխանցվել է համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-հռչակագիրը, որում, մասնավորապես, Հունգարիայի իշխանություններից պահանջվում է ճանաչել իրենց կողմից գործած կոպիտ սխալը և համապատասխան քայլեր ձեռնարկել` վերականգնելու ժաղավրդավարական և քաղաքակիրթ երկրի բարի համբավը: Հունգարացի դիվանագետն իր երկրի Կառավարության անունից ափսոսանք է հայտնել` Ադրբեջանի ղեկավարության կողմից հանցագործին ազատ չարձակելու խոստումը դրժելու կապակցությամբ:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում