Երկրպագուները մեծ վնաս են հասցրել Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի գրասենյակին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Ահլի» ֆուտբոլի ակումբի երկրպագուները ներխուժել են Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի գրասենյակի տարածք եւ մեծ իրարանցում առաջացրել այնտեղ, ջարդուխուրդ արել սենյակի իրերը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AP գործակալությունը, ֆուտբոլի երկրպագուներն այդպիսով արտահայտել էին իրենց դժգոհությունն առ այն, որ երկրի ֆուտբոլի ազգային առաջնության մրցաշարը շարունակվում Է, սակայն փետրվարին Պորտ Սայիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների մեղավորները դատարանի առջեւ դեռ չեն կանգնել:
Հիշեցնենք, որ այդ միջադեպի ժամանակ վնաս Էր կրել նաեւ «Ալ Ահլի» ակումբը:
Միջադեպի 25 մասնակիցների, այդ թվում՝ մի խումբ ֆուտբոլասերների եւ անվտանգության ծառայության սպաների, պաշտոնական մեղադրանք Էր ներկայացվել: