Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

PKK-ի կողմից առեւանգված թուրք պատգամավորը հայտարարել է` քրդերը խաղաղություն են ուզում

PKK-ի կողմից առեւանգված թուրք պատգամավորը հայտարարել է` քրդերը խաղաղություն են ուզում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Թունջելի նահանգում օգոստոսի 13-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների կողմից առեւանգված եւ եւ 48 ժամ հետո ազատ արձակված թուրքական խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Հուսեին Այգյունը հայտարարել է, որ քրդերը խաղաղություն են ցանկանում եւ ուզում են, որ Թուրքիայի անվտանգության մարմինները դադարեցնեն իրենց նկատմամբ ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, HaberTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում թուրք պատգամավորն ասել է, որ Թունջելիի հանրապետական դատախազը միջադեպի հետ կապված արդեն հարցաքննել է իրեն, որի ժամանակ ինքը պատմել է տեղի ունեցածի մանրամասները: Այգյունն ասել է, որ ինքը չի բողոքում իր հետ պատահածի համար, քանի որ քուրդ զինյալներն իր հետ լավ են վարվել: «Ես բողոքավոր չեմ ինձ առեւանգողների դեմ: Նրանք ինձ ոչ մի վնաս չեն պատճառել: Այդ մասին ես 4 էջանոց բացատրագիր եմ ներկայացրել հանրապետական դատախազություն: Քուրդ զինյալներն ինձ հետ զրույցում հայտնել են, որ խաղաղություն են ցանկանում: Նրանք ուզում են, որ իշխանությունները դադարեցնեն իրենց նկատմամբ հետախպնդումները եւ քրդական խնդիրը լուծեն խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով»,- ասել է ԺՀԿ պատգամավորը:

Նշենք, որ PKK-ի կողմից թուրք պատգամավորի առեւանգման միջադեպը բուռն քննարկումների պատճառ էր դարձել Թուրքիայում: Այգյունի` PKK-ի զինյալների մոտ գտնվելու օրերին թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԺՀԿ-ը համագործակցում է քրդական կուսակցության հետ, իսկ թուրք պատգամավորի առեւանգումը պատահականություն չէ, եւ որ PKK-ն այդ քայլն արել է իր հեղինակությունը բարձրացնելու համար: ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կտրականապես հերքել է PKK-ի հետ որեւէ շփում ունենալու մասին լուրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am