«Ժառանգություն»-ը ներկուսակցական հանդիպումներ է անցկացնում երիտասարդների հետ
15:43, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ փետրվարի 21-ին հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցությունից, բաց քննարկման ընթացքում ներկայացվել են տեսակետներ առաջիկա ընտրություններում երիտասարդների ներգրավվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ, քննարկվել քաղաքական գործընթացներում նրանց դերին ու անելիքներին, արժեքային համակարգի փոփոխություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին մասնակիցները հույս են հայտնել, որ նման քննարկումները շարունակական կլինեն:
Դիտվել է 157 անգամ

Ֆոտոհոսք
RSS
