Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

«Ռեալ»-ի մարզիչը գոհ է «ԲԿՄԱ»-ի հետ խաղից

13:15, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «ԲԿՄԱ»-«Ռեալ» հանդիպումից հետո խաղին անդրադարձել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  Eurosport.ru-ն, Մոուրինիոն Ռոնալդուի հետ կապված միջադեպի միակ մեղավորները համարել է կողային մրցավարներին:

«Խաղը հեշտ չէր: Թեեւ մեր մրցակիցները քիչ բան արեցին, բայց կարողացան գրավել դարպասը: Մենք ունեինք հնարավորություններ, սակայն չկարողացանք: Մրցակցի դաշտում ոչ-ոքին լավ արդյունք է»,-ասել է Մոուրինիոն:

Փետրվարի 21-ին կայացած խաղում «ԲԿՄԱ»-ին հաջողվեց ոչ-ոքի ավարտել հանդիպումը «արքայական» ակումբի հետ:

Դիտվել է 122 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ