Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Քաղաքագետը կոչ է անում Խոջալուի կոտորածի համար դատի տալ Ադրբեջանին

12:13, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հասարակական համերաշխության աննախադեպ դրսեւորում է պահանջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա խոսքով` մենք որպես քաղաքացիներ վատ ենք տեղեկացված` Ադրբեջանում ինչ է կատարվում, ինչ խմորումներ կան:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նկատեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունները 1988 թ-ից սկսած հակամարտության մեջ տարբեր կերպ են ներգրավված եղել: «Միջազգային ֆորումներում մենք հաճախ ենք ստիպված լինում ցույց տալ, որ ադրբեջանցիները շրջափակմանը մասնակցել են զանգվածաբար: Ադրբեջանական կողմի համար առանձնանում է ամբոխ կատեգորիան` կառավարվող ամբոխը: Սա մասնակցության մի ձեւ է»,- ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով` խաղաղության հաստատումից հետո իրեն զգացնել տվեց մեր կերտվածքի մի դրսեւորում. պատերազմի դաշտում մենք առյուծ ենք, խաղաղ պայմաններում մեզ թվում է` պատերազմը վերջացել է:

 

«Խոջալուի մասին մենք գրում ենք եւ գրել ենք, բայց միայն մեզ համար: Ադրբեջանն իր կեղծ տեղեկությունները տարածում է աշխարհով մեկ: Մենք, այն գիտակցությամբ, որ ճշմարտությունը մեր կողմն է, քարոզչական որեւէ քայլ չենք արել»,- նշեց քաղաքագետը: Նրա համոզմամբ` Խոջալուի դեպքերի համար հայկական կողմը պիտի դատի տա Ադրբեջանին: Փաստերը բավարար են. կոտորած է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում, լրագրողին, ով ճշմարտությունն է ասել, լռեցրել են, սպանել, բացի այդ, ականատեսների բազմաթիվ վկայությունները վիթխարի փաթեթ են կազմում:

Մանասյանի կարծիքով` այս ճակատում որքան ակտիվ աշխատեն ադրբեջանցիները, այնքան իրականությունը ներկայացնելու մեր գործը բարդանալու է: Բլեյանն էլ համոզված է, որ ոչ թե պետք է միավորվենք, որ գործ անենք. գործը պիտի դառնա միավորողը:

Հարակից նորություն

ԼՂՀ ԱԳՆ-ն ներկայացնում է Խոջալուի իրական պատմությունը

Դիտվել է 418 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ