Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Սփյուռքի նախարարը վստահ է` ՀՀԿ-ն աշխատում է հանուն մարդու եւ մարդու համար

19:30, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը պետք է լինի կուսակիցների, հասարակության ներկայացուցիչների մտքի արդյունք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 21-ին Արմավիրի մարզի ՀՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հինգ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն առաջին անգամ է, որ այդպիսի որոշում է ընդունել: «Արմավիրի մարզի գյուղերում եւ քաղաքներում տեղի են ունենում առաջընթացներ, շինարարություն եւ կան նաեւ չլուծված հարցրեր: Ողջունելի  է,որ մայրաքաղաքից ծանրության կենտրոնը կտեղափոխվի մարզեր եւ գյուղացին առավելապես կլինի ուշադրության կենտրոնում»,-ասաց Հակոբյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն աշխատում է հանուն մարդու եւ մարդու համար:

Քաղաքական պայքարն առավել համախմբված պետք է լինի եւ վախենալու ոչինչ չկա, քանի որ Նախագահ Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ կայունություն եւ խաղաղություն լինի երկրում: «Այն մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առաջ, ՀՀԿ-ն պատասխանատվությամբ է մոտենում: Մենք պարտվելու եւ դիրքեր զիջելու իրավունք չունենք»,-ասաց Սփյուռքի նախարարը:

Դիտվել է 78 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ