Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Պելեն գովաբանել է «Բարսելոնա»-ին

17:05, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պելեն խոսել է «Բարսելոնա»-ի և նրա ցուղադրած խաղի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.championat.com-ը, ֆուտբոլի արքան ասել է, որ վերջին ժամանակներում ինքը հետևել է կատալոնացիների ցուցադրած խաղին և ներկայիս «Բարսելոնա»-ն իրեն հիշեցնում է «Սանթոս»-ն իր ժամանակներում:

«Բացի այդ, այժմյան «Բարսելոնա»-ն ինձ հիշեցնում է  «Միլան»-ը, «Այաքս»-ը, «Ռեալ»-ը և «Բենֆիկա»-ն իրենց լավագույն ժամանակներում: Դրանք այն թիմերն են, որոնց իրենց լավագույն տարիներին  հաջողվում էր ամեն ինչ: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները կազմում են Իսպանիայի հավաքականի կորիզը: «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի հաջողությունները փոխկապակցված են: Ժամանակին այդպես էր «Այաքս»-ի և Նիդերլանդների հավաքականի, «Սանթոս»-ի և Բրազիլիայի հավաքականի պարագաներում»,- նշել է Պելեն: 

Դիտվել է 81 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ