Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Էդգար Մանուչարյանը ցանկանում է շուտ վերադառնալ հավաքական

15:55, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք հավաքին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուչարյանը Facebook-ի իր  էջում անդրադարձել է  իր վնասվածքին եւ ազգային հավաքականին:

«Ես ինձ շատ լավ եմ զգում թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես: Ազգային հավաքականին հաջողություն եմ մաղթում: Ես հոգով եւ սրտով նրանց հետ եմ: Իսկ ես աշխատում եմ ինչքան հնարավոր է  շուտ դաշտ դուրս գալ եւ օգտակար լինել թիմին»,- ասել է Մանուչարյանը:

Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում եւ ուժերը կչափի Սերբիայի եւ Կանադայի հետ:

Դիտվել է 143 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ