ՀԱՊԿ-ն դեռևս չի պատրաստվում ընդլայնվել
15:27, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անցած տարվա ընթացքում շատ ակտիվ է աշխատել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին կայացած տեսակամուրջի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոդյուժան:
«ՀԱՊԿ-ն գտել է իր տեղը և հստակորեն հասկանում է, թե ինչով պետք է զբաղվել: Մենք բավականին մեծ հաջողության ենք հասել արտաքին քաղաքականության կոորդինացիայի ոլորտում»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա ընդգծեց, որ այսուհետ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ստեղծված մեխանիզմների կիրառման վրա: Դրանք առաջին հերթին վերաբերելու են ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքմանը, թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարին, անօրինական միգրացիայի կանխմանը:
Այն հարցին, թե չի պատրաստվում, արդյոք, ՀԱՊԿ-ն ընդլայնվել` Բորդյուժան պատասխանեց, որ կազմակերպությանն անդամակցելու դիմումներ դեռևս չեն ստացվել: «Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր երկրների հետ: Օրինակ` թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի հարցում մեզ հետ համագործակցում են 22 երկրներ»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Դիտվել է 160 անգամ

Ֆոտոհոսք
RSS
