Բերեզովսկին մեկնում է Թուրքիա
15:23, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դինամո»-ն մեկնում է վերջին ուսւոմնամարզական հավաքի:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Fcdinamo.ru -ը, փետրվարի 21-ին Մոսկվան ներկայացնող ակումբը մեկնել է Թուրքիա: Ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Դինամո»-ն կանցկացնի երեք հանդիպում եւ իր առաջին պաշտոնական հանդիպումը: «Կապտասպիտակները» ուժերը կչափեն «Անժի»-ի հետ: Առաջին հանդիպումը նախատեսված է արդեն փետրվարի 22-ին:
Հավաքի մեկնող 23 ֆուտբոլիստների մեջ ընդգրկված է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Դիտվել է 152 անգամ

Ֆոտոհոսք
RSS
