Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին

14:06, 21 Փետրվար, 2012

ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 17-ին այցելել են երեք հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Լահա Հուսեյնովան: Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները նամակներ են փոխանակել Ադրբեջանում պահվող հայերի հետ: Ներկայում Ադրբեջնում կա երեք հայ ռազմագերի եւ հինգ քաղաքացիական անձ: Քաղաքացիները մեկ ընտանիքի անդամ են` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները: Նրանք հատել են Ադրբեջանի սահմանը 2010 թ-ի հունվարին:

Երկու գերիները` Օհան Հարությունյանը եւ Գեւորգ Թովմասյանը, անցել են Ադրբեջանի կողմը 2009 թ-ի մայիսին, երրորդը` Կարեն Հարությունյանը, հատել է ադրբեջանական սահմանը 2009 թ-ի հուլիսին: Երեք զինվորներն էլ ցանկանում են, որ իրենց ուղարկեն երրորդ երկիր:

Հայկական կողմն ունի մեկ ադրբեջանցի ռազմագերի: 

Դիտվել է 373 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ