Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ԱԳ նախարարը ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպմանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

18:05, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությւոնից, հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Դիտվել է 372 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ