Խորհրդարանում իրական սերնդափոխություն են ցանկանում տեսնել եւ ՀՀԿ-ի, եւ «Ժառանգության» ներկայացուցիչները
15:28, 20 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է փոխել մեծամասնականով ընտրված պատգամավորների որակը, ոչ թե վերացնել մեծամասնական ընտրակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փետրվարի 20-ին հրավիրված ասուլիսում նման տեսակետ արտահայտեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Մենուա Հարությունյանը: ՀՀԿ-ն միշտ էլ համամասնականի կողմնակից է եղել, բայց միևնույն ժամանակ ճիշտ չէ ընտրություններից մի քանի ամիս առաջ փոխել ընտրակարգը: «Քաղաքացին պետք է տեսնի, թե ում է ընտրում: Այսօր մենք ունենք մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որոնք իրենց տարածքներում ավելի շատ բան են անում, քան համամասնականով ընտրվածները»,- նշեց Հարությունյանը:
«Ժառանգություն» կուսակուցության անդամ Արմեն Մարտիրոսյանն այն համոզմունքին է, որ անպայման պետք է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Անդրադառնալով խորհրդարանում սերնդափոխության հարցին` Մենուա Հարությունյանն ասաց, որ ձևական սերնդափոխությունը ոչնչի չի բերի: «Անհայրենիք մարդիկ չպետք է մտնեն պետական համակարգ»,-հավելեց նա: Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ եթե սերնդափոխությունը բերելու է նոր մտածողության, ապա նա միայն կողմ է դրան:
Դիտվել է 353 անգամ

Ֆոտոհոսք
RSS
