Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

«Բարսելոնա»-ն ջախջախեց «Վալենսիա»-ին. Տեսանյութ

10:47, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Լա լիգա»-ի հերթական տուրն ավարտված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Terrikon.com -ը, «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտության մատնեց «Վալենսիա»-ին` հինգ անգամ գրավելով մրցակցի դարպասը: «Չղջիկներին» հաջողվեց միայն մեկ անգամ անհանգստացնել Վալդեսին:

Գոլառաջ էր նաեւ «Լեւանտե»-«Ռայո Վալեկանա» հանդիպումը: Հյուրընկալվելով «Լեւանտե»-ին` ակումբին հաջողվեց 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով 3-ը:

«Ատլետիկ»-ը հաղթեց «Մալագա»-ին 3-0 հաշվով: Իսկ «Սեւիլիան» երկու գնդակ ուղարկեց «Օսասունա»-ի դարպասը` անառիկ պահելով սեփականը: «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ռասինգ»-ին, իսկ «Մալյորկա»-ն առավելության հասավ «Վիլիառեալ»-ի նկատմամբ` նույն 4-0 հաշվով: Մեկական գնդակներ փոխանակեցին «Խետաֆե»-ն ու «Էսպանիոլ»-ը, ինչպես նաեւ «Սպորտինգ»-ը եւ «Ատլետիկո»-ն:  

 

Դիտվել է 165 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ