Մխիթարյանի «Շախտյոր»-ը հաղթեց . Տեսանյութ
10:21, 20 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկը ներկայացնող «հանքափորները» առավելության հասան սերբական «Պարտիզան»-ի նեկատմամբ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Շախտյոր»-ը հաղթեց Սերբիայի չեմպիոնին 2-1 հաշվով: Խաղի ելքը որոշվեց առաջին կեսում, երբ թիմերը գոլեր փոխանակեցին: «Հանքափորների» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: Կիսապաշտպանին փոխարինեցին երկրորդ կեսում:
«Շախտյոր»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին` ուժերը չափելով «Անժի»-ի հետ:
Դիտվել է 90 անգամ

Ֆոտոհոսք
RSS
