Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Մովսիսյանի գոլը «Կրասնոդար»-ին հաղթանակ բերեց. Տեսանյութ

10:14, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարը ներկայացնող համանուն թիմը ստուգողական հանդիպումն ավարտեց հաղթանակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ցլերին» հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել Սերբիան ներկայացող «Ռադնիկի-1923»-ի դարպասը: Խաղի հաշիվը բացվեց 31-րդ րոպեին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կրկնապատկեց հաշիվը` գրավելով մրցակցի դարպասը 11 մետրանոց հարվածից հետո: Իսկ ահա առաջին խաղակեսի ավարտին Մովսիսյանի փոխանցումից հետո «կանաչասեւերի» 3-րդ գնդակը խփեց Մարսիոն: «Կրասնոդար»-ին հաջողվեց 14-րդ րոպեում որոշել խաղի ելքը:

«Կրասնոդար»-ի հաջորդ մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող «Կրիվբաս»-ը: Խաղը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Մովսիսյանի գոլը եւ գոլային փոխանցումը` այստեղ

Դիտվել է 100 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ