Արզումանյանը մասնակցել է «Կրիվբաս»-ի ստուգողական հանդիպմանը
15:42, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է «Կրիվբաս»-ի ստուգողական հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Fckryvbas.com -ը, փետրվարի 16-ին ուկրաինական «Կրիվբաս» ակումբն ուժերը չափեց ռումինական «Աստրա»-ի հետ: Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արզումանյանը մասնակցել է միայն առաջին խաղակեսում: Խաղն ավարտվել է 1-1: Արզումանյանի համար սա առաջին ստուգողական հանդիպումն էր:
Դիտվել է 110 անգամ

Ֆոտոհոսք
RSS
