Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

«Մանչեսթեր Սիթի»-ն առավելության է հասել «Պորտո»-ի նկատմամբ. Տեսանյութ

12:27, 17 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի փետրվարի 17-ի  առաջին խաղերում գրանցվեցին նվազագույն հաշիվներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պորտուգալիան ներկայացնող «Պորտու»-ին զիջեց «Մանչեստեր սիթի»-ն 1-2 հաշվով: Իսպանացի «չղջիկները» («Վալենսիա») նվազագույն հաշվով առավելության հասան անգլիական «Սթոք Սիթի»-ի նկատմամբ: Նույն 0-1 հաշիվը գրանցվեց նաեւ «Ստյաուա» (Ռումինիա)-«Տվենտե» (Հոլանդիա) խաղում: Իրենց խաղերը զրոյական  ոչ-ոքի ավարտեցին «Ուդինեզե» (Իտալիա)-ՊԱՕԿ (Հունաստան), իսկ «Վիսլա» (Լեհաստան)-«Ստանդարդ» (Բելգիա) մրցամարտում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին (1-1): 

Թուրքական «Տրապիզոն»-ը պարտվեց նիդեռլանդական «ՊՍՎ»-ին`1-2: «Հաննովեր»-ը (Գերմանիա) սեփական հարկի տակ հաղթեց «Բրյուգգե» (Բելգիա) 2:1:

 

 

Դիտվել է 82 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ