Մկրտչյանը` գոլի հեղինակ. Տեսանյութ
11:32, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մետալուրգ»-ն ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց բուլղարական ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Metallurg.donetsk.ua -ը, Դոնեցկը ներկայացնող ակումբին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել Սոֆիան ներկայացնող «Սլավիա»-ի դարպասը` անառիկ պահելով սեփականը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ 67-րդ րոպեին` խաղի հաշիվը դարձնելով 3-0:
«Մետլաուրգ»-ի հաջորդ ստուգողական հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին:
Դիտվել է 138 անգամ

Ֆոտոհոսք
RSS
