Սփիլբերգի հետ բանակցությունները Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի շուրջ չեն դադարեցվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը պահպանում է բանակցային գործընթացը աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու շուրջ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, այժմ աշխատանքային խումբը հավաքում է հարկավոր բոլոր փաստաթղթերը, և բանակցությունները, պարզապես, միառժամանակ դադարեցված են:
Ի դեպ, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե բանակցություններն աշխարհահռչակ ամերիկացի ռեժիսորի հետ մտել են փակուղի և դադարեցվել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը բանակցություններ էր վարում Սթիվեն Սփիլբերգի և Սթիվեն Զաիլյանի հետ 2015 թվականին 100-ամյակի տարելիցի շրջանակներում նկարահանել ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին: