ԱՄՆ կոնգրեսականները Սաակաշվիլիից ջավախահայության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն են պահանջում
2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հեղինակավոր անդամ Հովարդ Բերմանը հանդիպել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին` քննարկելու ԱՄՆ եւ Վրաստան երկկողմ հարաբերությունները ու հորդորելու նախագահին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ջավախքի խնդիրներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին գրում էAsbarez-ը: ԱՄՆ Կապիտոլիումում հանդիպման ժամանակ նախագահ Սաակաշվիլին պատրաստականություն է հայտնելաշխատել Շիֆի եւ Բերմանի հետ`Ջավախքին լրացուցիչ ռեսուրսներ ուղղելու հարցում եւ ավելացրել է, որ լիովին սատարում է տարածաշրջանում ԱՄՆ լրացուցիչ աջակցությանը: «Ես շատ գոհ եմ նախագահ Սաակաշվիլիի հետ ունեցած մեր հանդիպումից: Նա վճռական էր իր աջակցության հարցում, երբ մենք հորդորեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել վրացահայերին օգնելու համար»,-նշել է Շիֆը:Իր հերթին դեմոկրատ Բերմանը ընդգծել է, որ կշարունակի պայքարել` հանուն Վրաստանում էթնիկ հայերի նկատմամբ արդար վերաբերմունքի եւ հավասար իրավունքների:
Նախագահ Սաակաշվիլին Վաշինգտոնում իր այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնայներրի, այդ թվում եւ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Կոնգրեսի առաջնորդների հետ: