Ֆրանսիայի ԱԳՆ մամլո խոսնակը պարզաբանում է ներկայացրել «Արմենպրես»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հանդարտ բնույթ կրեն: Այս մասին հայտարարեցՖրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն`«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելովԼեռնային Ղարաբաղի հարցում ֆրանսիական միջնորդական առաքելությունը հարցականի տակ դնող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:
«Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, ում հետ չենք դադարել սերտորեն աշխատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ՆԱՏՕ-ի, G 20-ի շրջանակներում: Համագործակցում ենք նաև Սիրիայում բռնության դադարեցման, Աֆղանստանում խաղաղության ու կայունության ապահովման և Միջերկրականի ավազանում համագործակցության զարգացման ուղղությամբ»,-նշեց Բեռնար Վալերոն:
Ի դեպ, Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան չի դադարում սպառնալիքներ հնչեցնել Ֆրանսիայի հասցեին: Քննդատություններ են հնչեցրել ինչպես վարչապետ Էրդողանը, այնպես էլ արտաքին գործերի նախարարը: Դավութօղլուն անգամ դեմ էր արտահայտվել Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությանը: