Իրավունք

Պարզվել է հաղորդալար գողացողի ինքնությունը

1 րոպեի ընթերցում

Պարզվել է հաղորդալար գողացողի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնաբերվել է «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող Շորժա-Վարդենիս գծատվածից 8.000 մետր հաղորդալար գողացողը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարել է Սեւան քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված Համլետ Հովսեփյանը:

2010 թ. հունիսի 28-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող Շորժա-Վարդենիս գծատվածից 8.000 մետր հաղորդալար է գողացվել :

Հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում