Հասարակական

Մանվել Զուլալյանին հրաժեշտ կտան ԳԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

 Մանվել Զուլալյանին հրաժեշտ կտան ԳԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է հայ անվանի պատմաբան, արեւելագետ, ակադեմիկոս 81-ամյա Մանվել Կարապետի Զուլալյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` ստեղծվել է Զուլալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հունվարի 23-ին` ժամը 12:00-14:00-ին ակադեմիկոսին հրաժեշտ կտան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում