ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 76-տարեկան հասակում դեկտեմբերի 23-ին կյանքից հեռացել Է լեգենդար հայ ըմբշամարտիկ, Հայաստանի ըմբիշներից աշխարհի առաջին չեմպիոն եւ գավաթակիր Նորայր Մուշեղյանը, որը երկար տարիներ ղեկավարում Էր իր անվան ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցը, իսկ 1987-ին գլխավորել Էր «Զորավար Անդրանիկ» հիմնադրամը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մուշեղյանը աշխատել Է Խորհրդային միության եւ Աֆղանստանի ըմբշամարտի հավաքականներում, մեծ լումա Է ներդրել հայկական սպորտի զարգացման գործում, պատրաստել Է բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ, միջազգային եւ ազգային մրցումների հաղթողներ:
«Արմենպրես»-ը ցավակցում է հանգուցյալի հարազատներին: