«Ժողովրդական շարժման միություն» խմբակցությունը եւս կողմ կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ժողովրդական շարժման միություն» խմբակցությունը եւս կողմ կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:
Խմբակցության պատգամավոր հայազգի Պատրիկ Դեւեջյանը նշեց, որ կողմ է քվեարկելու արժանապատվության օտին: Նա նշեց, որ տպավորված է այն ուժի դրսեւորմամբ, որ ցույց են տալիս Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարները' թուրքական դրոշներով:
«Ես մտածում եմ Հրանտ Դինքի մասին, ով պայքարում էր հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիայում:Հայոց ցեղասպանությունն անշրջելի ճշմարտություն է:Առկա են անվիճելի փաստեր:Թուրքիան եւս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Պատրիկ Դեւեջյանը:
Կարդացեք հոդվածը` English