Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թերթաքարային գազի հեռանկարները եւ Հայաստանի հնարավորությունները

Թերթաքարային գազի հեռանկարները եւ Հայաստանի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տասնամյակում «դասական» բնական գազին նոր մրցակից է ի հայտ եկել' թերթաքարային գազը, որի տնտեսական եւ հատկապես քաղաքական հեռանկարների շուրջ բանավեճերն արդիական են նաեւ հիմա: Եթե բնական գազ արտահանող երկրները, եւ հատկապես Ռուսաստանը պնդում են, որ դրա արդյունահանումը եւ շահագործումը շատ թանկ է, եւ նրա շուրջ հյուսվող պատմությունները ավելի շուտ լեգենդներ են հիշեցնում, ապա հակառակ սրան' գազի ներմուծումից կախման մեջ գտնվող երկրները հենց թերթաքարային գազի մեջ են տեսնում իրենց «փրկությունը» էներգակիրներ արտահանող երկներից քաղաքական ու տնտեսական կախվածությունից:

Նշենք, որ թերթաքարային գազի մշակումներն սկսվել են դեռ անցյալ դարի կեսերին, ամերիկյան «Mitchell Energy & Development» ընկերության կողմից, սակայն ժամանակակից տեխնոլոգիանների բացակայության պատճառով, մինչեւ անցյալ դարի 80-ական թվականները այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ չէին տարվում: Հետագայում, երբ մշակվեց, այսպես կոչված, հորիզոնական հորատանցման տեխնալոգիան, թերթաքարային գազը մատչելի դարձավ, սակայն մինչեւ 3-րդ հազարամյակի սկիզբը զանգվածային շահագործումը բացակայում էր' պայմանավորված թերթաքարային գազի տեխնալոգիանների թանկության եւ միջազգային շուկայում գազի ցածր գներով:

Անցյալ դարի 90-ական թվականներին մի շարք նավթային խոշոր ընկերություններ «ExxonMobil», «ConocoPhillips», «Chevron» եւ այլն ամերիկյան հեղինակավոր «Booz Alen Inc.» ընկերությանն առաջարկեցին իրականացնել ռազմավարական մշակումների ոչ սովորական (unconventional) գազի հնարավոր արդյունահանման հեռանկարները եւ զարգացման ընդհանուր միտումները հասկանալու համար: Իրականացրած ռազմավարական խաղի (wargame) միջոցով հնարավոր եղավ ապացուցել, որ մեծ արագությամբ ընդլայնվող համաշխարհային տնտեսության համար թերթաքարային գազը կդառնա կենսական պահանաջ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նկատառումով: Այս հարցում թերեւս հաջողակ է ԱՄՆ-ի փորձը, որը նախ նվազեցրեց իր էներգետիկ կախվածությունն արաբական նավթից (ներկայում ԱՄՆ-ում սպառվող նավթի միայն 8-% է ներմուծվում Պարսից ծոցից), ապա սկսեց լուրջ աշխատանք իրականացնել ներմուծվող գազի ծավալների կրճատման հարցում: 2001թ-ից սկսած ԱՄՆ-ում կտրուկ կերպով ավելացան թերթաքարային գազի արդյունահանման ծավալները: ԱՄՆ-ը, որի գազի սպառման ծավալով աշխարհի թիվ մեկ երկիրն է, այդպիսով կարողացավ էականորեն նավազեցնել իր կախվածությունը հեղուկ բնական գազի ներմուծումներից, որտեղ ի դեպ, առաջատարը Քաթարն էր: Ազատված հեղուկ գազի պաշարները «հոսեցին» դեպի Եվրոպա' հանգեցնելով այնտեղ գազի ավելցուկի ձեւավորմանը, ինչն իր հերթին նպաստեց Ռուսաստանից գազի ներմուծման ծավալների կրճատմանը: Իսկ դա հանգեցրեց Միջին Ասիայից եւ հատկապես Թուրքմենստանից Գազպրոմի կողմից գնվող գազի ծավալների կտրուկ կրճատման (2008-ին Գազպրոմը Թուրքմենստանից գնում էր 40 մլրդ. խ/մ գազ, իսկ 2010-ին միայն 10 մլրդ.խ/մ):

ԱՄՆ-ը սկսեց ակտիվ կերպով արտահանել ոչ միայն հեղուկ գազ, այլեւ' իր «էներգետիկ անկախության» հաջողված փորձը' Եվրամիությանը առաջարկելով թերթաքարային գազի նոր ռազմավարության մշակում եւ իրականացում: Եվրոպայում ԱՄՆ դաշնակից համարվող Լեհաստանն ակտիվ կերպով սկսեց կիրառել այդ փորձը' ամերիկյան ընկերությունների օգնությամբ հետախուզա-որոնողական աշախատանքներ ծավալելով ողջ երկրի տարածքում, եւ արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին: Վերջերս Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն անձամբ մասնակցեց թերթաքարային գազի առաջին հորատանցքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Ըստ նախնական հաշվարկների' Լեհաստանի արեւելյան հատվածում կան գազի մեծ պաշարներ: Որանողական աշխատանքներ իրականացվում են Ուկրաինայում եւ Գերմանիայում: Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ արդեն 2014թ-ին կսկսվի գազի արդյունաբերական շահագործումը:

Թերթաքարային գազի շահագործման առաջին փորձն էականորեն կփոխի ոչ միայն Լեհաստանի էներգետիկ անվտանգության համակարգը' նվազեցնելով նրա կախվածությունը Ռուսաստանից, այլեւ խթան կհանդիսանա էներգետիկ նոր հումքի արդյունահանմանը ամբողջ Եվրոպայում: Ինչպես նշում են մասնագետները, թերթաքարային գազը իսկական հեղափոխություն կարող է առաջացնել էներգետիկ ոլորտում' ազդելով էներգետիկ անվտանգության գործող համակարգերի եւ մշակվող ռազմավարությունների վրա: Լեհաստանի վարչապետը համոզված է, որ նոր հանքավայրերը հնարավորություն կտան ոչ միայն բավարարել սեփական պահանջները, այլեւ սկսել գազի արտահանում եվրոպական մյուս երկրներ: Թերթաքարային գազի ծավալների արդյունաբերական շահագործման դեպքում այն կազդի նաեւ գազի միջազգային գների վրա: Շատ մասնագետներ համոզված են , որ թերթաքարային գազի մեծ պաշարների հայտնաբերումը Արեւմտյան Եվրոպայում կարող է վերջ դնել ռուսական մենաշնորհին: Սակայն նաեւ կհարվածի Եվրամիության կողմից հովանավորվող «Հարավային միջանցք» էներգետիկ ծրագրին եւ հատկապես NABUCCO գազամուղի կառուցման նախագծին' այն դարձնելով ոչ շահավետ, զրկելով այդ ծրագրին ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առավելություններից:

Հասկանալի է, որ նման նախագծի իրականացումը եւ «Հարավային միջանցքի» նշանակության նվազեցումը բխում է նաեւ Հայաստանի շահերից: Ադրբեջանի փորձերը էներգետիկ միջանցքի շնորհիվ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելբու հայտնի փաստ Է. NABUCCO-ի շուրջ ընթացող բանակցություններն Ադրբեջանը արդեն այօր օգտագործում է ընդդեմ Հայաստանի:

Թերթաքարային գազի արդյունահանման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական շարժառիթներով, ինչն արտահայտվեց այս տարվա հունիսի 2-ին ՀՀ-ի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի եւ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը միջեւ փոխըմբռման հուշագրի ստորագրմամբ, որով ամերիկյան կողմը ֆինանսավորելու է Հայաստանում թերթաքարային գազի որոնման աշխատանքները: Գաղտնիք չէ, որ Հայաստանում կան գազի եւ նավթի որոշակի պաշարներ, եւ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը պետք է օգնի դրանց պաշարների գնահատման եւ արդյունաբերական շահագործման տնտեսական նպատակահարմարությունը գնահատելու հարցում, ինչպես նաեւ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ներդումներ կատարել հայտնաբերված հնարավոր պաշարների արդյունահանման համար: Այս համաձայնագրից շատ չանցած' արդեն օգոստոսի 3-ին, վարչապետ Տիգրան Սրգասյանի ներկայությամբ ՀՀ Էներգետիկայի նախարարության եւ օֆշորային «International Minerals and Mines» (IMM) ընկերության միջեւ կնքվեց հուշագիր, որի համաձայն վերջինս պետք է ձեռնամուխ լինի Հայաստանում թերթաքարային գազի պաշարների հետախուզման եւ գնահատման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Այս աշխատանքները Հայաստանում պետք է իրականացնի վերջերս հիմնված «IMM Energy Armenia» ընկերությունը, որը ստացել է նմանատիպ աշխատանքների կատարման բացառիկ իրավունք:

Հասկանալի է, որ առայժմ վաղ է խոսել Հայաստանում թերթաքարային գազի պաշարների հնարավոր հայտնաբերման մասին, սակայն պարզ է, որ այն էականորեն կազդի մեր երկրի էներգետիկ անվտանգության համակարգի վրա, կթուլացնի կախվածությունը ներմուծումներից: Բացի տնտեսական ազդեցությունից, դա կարող է լրջորեն փոխել էներգետիկ քաղաքական հավասարակշռությունը Հարավային Կովկասում:

Արմեն Մանվելյան

Պատմական գիտութունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am