Քաղաքականություն

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ջանք չի խնայում Սենատ ներկայացված բանաձեւը տապալելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ջանք չի խնայում Սենատ ներկայացված բանաձեւը տապալելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին քվեարկության կդնի կրոնական ազատությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից` հավելելով, որ իրենք կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող կոնգրեսականի հետ եւ հորդորել, որպեսզի նրանք պաշտպանեն նախագիծը։ Բանաձեւը Սենատի օրակարգ մտցված եկեղեցիների վերադարձի մասին թիվ 306 բանաձեւին նման դրույթներ է պարունակում, որը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաեւ հայերին, ասորիներին, հույներին եւ այլ քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նաեւ նկատում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ջանք չի խնայում այս բանաձեւը տապալելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում