1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիոլետ Գրիգորյան. Հայաստանը միջազգային գրական ծրագրում

Վիոլետ Գրիգորյան. Հայաստանը միջազգային գրական ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայաստանը առաջին անգամ մասնակցեց ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարության և Այովայի համալսարանի (the University of Iowa) կողմից կազմակերպվող միջազգային գրական ծրագրին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրի մասկնակից՝ գրող Վիոլետ Գրիգորյանը: Նշենք, որ Այովայի համալսարանի գրականության բաժինը ԱՄՆ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է, և 1967 թվականից սկսած աշխարհի ավելի քան 120 երկրների գրողներ մասնակցում են այս ծրագրին: Այս տարի ծրագրին մասնակցում էին 36 ստեղծագործողներ աշխարհի մոտ 36 երկրներից: Ծրագրի հիմնական նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել տաղանդավոր գրողների և նրանց իրավունք ընձեռել մասնակցելու ամերիկյան համալսարանական կյանքին: Ինչպես նշեց Վ. Գրիգորյանը, ծրագիրն օգնեց իրեն մեծ գրական կապեր հաստատել, փորձառություն ձեռք բերել միջազգային շրջանակներում և ուրիշ լսարանից ճշտել ստեղծագործելու ժամանակակից տենդենցները: Ըստ ՀՀ ԱՄՆ-ի դեսպանատան հանրային կապերի բաժնի փոխտնօրեն Սյուզան Բրայդնսթայնի՝ ծրագիրը փոխշահավետ է և իրեն շատ հաճելի է, որ Վ. Գրիգորյանը գոհ է այս ծրագրից և ակտիվորեն մասնակցել է ծրագրի բոլոր միջոցարումներին, քանի որ վերջինիս խոսքերով <<ծրագիրը իդեալական դրախտ է գրողների համար>>: Սյուզան Բրայդնսթայնը նաև հայտնեց, որ 2010 թվականին կայանալիք հերթական գրական ծրագրին մասնակցելու համար Հայաստանից նոր թեկանածու է փնտրվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]