Հասարակական

Նկարչի տանը բացվեց Գաստելլո Գասպարյանի անհատական ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): Մի քանի տասնյակ գեղանկարչական աշխատանքներով եւ գրաýիկական թերթերով ասօր իր երկրպագուներին ներկայացավ գրաýիկ-գեղանկարիչ Գաստելլով Գասպարյանը, Հայաստանի նկարչի տանը բացելով իր անհատական ցուցրահանդեսը: Կատարելով բացման արարողությունը, ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը Գ. Գասպարյանին համարեց «մեր կերպարվեստի ավագ սերնդի հետաքրքրական հեղինակներիցե: «Նրա ստեղծագործությունները՝ իրենց արտակարգ մաքրությամբ, նրա մարդկային լուսավոր կերպարը օրինակ կարող են ծառայել արվեստակից ընկերների համարե,- ասաց նա: Հայտարարելով, որ «այս ցուցահանդեսին վաղուց էինք սպասումե, արվեստաբան Սարո Սարուխանյանը ասաց, որ նկարիչն ու իր արվեստը «այնպիսի հոգեւոր հյուսվածքից են ստեղծված, որ ուրախություն են պարգեւում մարդկանցե: Նա Գասպարյանին համեմատեց հոլանդական փոքր չափսի գործերի հեղինակների հետ եւ ասաց, որ «նրա նկարներում մի տարօրինակ լռություն կա, որի խորքում նկատելի է խոսքը. այն լսելի է, թեեւ չի ասվումե: Այնուհետեւ հանդես եկան Նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը եւ այլ ներկաներ, ինչպես նաեւ շնորհակալության խոսք ասաց Գ. Գասպարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում