Ռուբեն Ադալյան. 108 ինքնադիմանկարի ցուցահանդես ծննդյան 75-ամյակի առթիվ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը 108 ինքնադիմանկար Է արել 1946 թվականից սկսած, եւ դրանցով կազմված ցուցահանդեսը ներկայացրել իր ծննդյան 75-ամյակին: Այն այսօր հանդիսավորապես բացվեց Հայաստանի նկարչի տանը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ողջույնի խոսքից հետո, Ադալյանի կյանքն ու գործը համառոտ բնութագրեց արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Նրա գնահատմամբ, Շիլաչի «քաղաքումե ծնված ու մեծացած Ադալյանն իր տանը, կարծես աշխարհից կտրված, ահա արդեն 6 տասնամյակ ստեղծում Էր իր գործերը, որոնք իրեն փառք ու պատիվ են բերել: «Այս ցուցահանդեսը շատ անսպասելի Էր ինձ համար եւ զարմացնող, որովհետեւ կարելի Է ասել, որ աշխարհում ոչ մեկն այսքան ինքնանկար չունի, այս աշխատանքներով մենք տեսնում ենք նրա անցած ամբողջ ճանապարհը: Ռոմանտիկ շնչով ռեալիստական գործեր են սրանք, յուրաքանչյուր նկար արտացոլում Է իր ժամանակաշրջանըե: Իգիթյանի խոսքերով, մինչեւ այժմ խոշոր պատկերագիրք կամ մենագրություն չկա Ադալյանի մասին, բայց դեռ ուշ չԷ, դրանք կարելի Է ստեղծել մինչեւ 80-ամյակը, միայն թե հովանավոր գտնվի: Մի փառաբանում Էլ նա հղեց Ռուբենի հոր՝ Մարտիրոս Ադալյանի հասցեին, որի երեք տղաները գրականության եւ արվեստի գործիչներ են. մյուս երկուսն են գեղանկարիչ- ջութակահար Րաýýի Ադալյանը եւ գրող, հրապարակախոս Նորայր Ադալյանը: ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին իր տպավորությունները հաղորդեց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որի կարծիքով, եթե արվեստագետը դոփում Է տեղում եւ անընդհատ կրկնում իրեն, ապա նա արդեն ավարտված Է: Ռուբեն Ադալյանի խիզախումն Էլ այն Է, որ նա տասնամյակներ շարունակ ստեղծագործել Է անխոնջ, տասնամյակներ շարունակ Էլ նորանոր գույներ ու մեղեդիներ հաղորդելով իր վրձնահարվածներին ու կտավներին: