Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին

Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք 
է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եթե խնդիրներ առաջանան որոշ քաղաքացիների անշարժ գույքի հետ կապված, նրանք պետք է ստանան փոխհատուցում անգամ սեփականության վկայական չունենալու պարագայում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

«Ինչ վերաբերվում է սեփականության իրավունքի հետ կապված հարցերին՝ ՄԻՊ-ը հատուկ արձանագրեց, որ այս դեպքում նույնիսկ, եթե անձինք չունենան սեփականության իրավունքի վկայական, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, միևնույն է, պետությունը ունի այս դեպքում պարտավորություններ։

Անկախ նրանից, թե ով է իշխանությունը, պետությունն է թույլ տվել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա և բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում՝ փոխհատուցման և տարբեր ձևաչափերի միջոցով»,- ասաց ՄԻՊ-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am