Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը

Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը՝ ասելով, որ այդ հարցն «օրինականորեն» կբարձրանա, եթե Ռուսաստանը ճեղքի Ուկրաինայի առաջնագիծը, և եթե Կիևը նման խնդրանքով դիմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է The Economist պարբերականին տված հարցազրույցում։

«Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվում ենք մեկի հետ, ով ոչինչ չի բացառում», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա հետ չի կանգնում այս տարվա սկզբին արված մեկնաբանություններից, երբ ասել էր, որ չի բացառում արևմտյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։

Փետրվարին Մակրոնի այս հայտարարությունը մեծ աղմուկ հանեց տարբեր երկրներում։ Մի շարք երկրներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեցին, որ չեն պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am