Քաղաքականություն

Գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերով․ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերով․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ մնացած գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերն առաջ մղելու սկզբունքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն՝ պատասխանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցին։

«Այս տրամաբանությունը կարող է դուր գալ մեր որոշ գործընկերների, որոշ գործընկերների կարող է դուր չգալ, բայց սա այն ուղենիշն է, որը մենք ունենք»,- ընդգծեց փոխնախարարը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել և նաև հավելել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետհարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում