Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի շարունակելու են ջանքերն այս ուղղությամբ:

Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումն ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն»:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում