Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էկոնոմիկայի նախարարը և Կորեայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարը և Կորեայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են 
տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը Կորեայի հետ։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am