Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երիտասարդական նոր միջավայր Դիլիջանում. «ԴՈւԿՈ» կենտրոնը կնպաստի նոր կրթական և մշակութային միջավայրի ձևավորմանը

Երիտասարդական նոր միջավայր Դիլիջանում. «ԴՈւԿՈ» կենտրոնը կնպաստի նոր 
կրթական և մշակութային միջավայրի ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտասարդների կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը, մոտիվացմանն ու ներուժի բացահայտմանը, սոցիալականացմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը նպաստելու նպատակով Դիլիջան խոշորացված համայնքում հանդիսավոր արարողությամբ բացվեց երիտասարդական կենտրոն:

OLD04413.JPG (766 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դիլիջանի «ԴՈւԿՈ» անվանումը կրող  երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի համագործակցության արդյունքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակներում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախատեսվում է մինչև 2026 թվականը Հայաստանում ստեղծել 25 երիտասարդական կենտրոն:

OLD04373.JPG (537 KB)

Ըստ նրա՝ Դիլիջանում բացված կենտրոնը լուծելու է երիտասարդների ինտելեկտուալ և կրթամշակութային ժամանցի ապահովման հարցը:

«Վստահ եմ՝ այստեղ հնարավոր կլինի կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, ծրագրեր: Երիտասարդները հնարավորություն կունենան այցելել այստեղ իրենց օրակարգով, կենտրոնը կնպաստի նաև պետական ծրագրերի մասին իրազեկվածության բարձրացմանը»,- նշեց նա։

Նախարարը տեղեկացրեց՝ երիտասարդական կենտրոնների բացումը կառավարության ծրագրի մի մաս է: Նախորդ տարի կառավարության օժանդակությամբ բացվել է 2 կենտրոն: «Այսօր բացվեց Դիլիջանի կենտրոնը, իսկ մի քանի օր առաջ բացվեց Ապարանի երիտասարդական կենտրոնը: 4 կենտրոնի մրցույթ էլ կամփոփվի առաջիկա օրերին, որից հետո պարզ կլինեն այն մարզերի անունները, որտեղ առաջիկայում երիտասարդական կենտրոններ կլինեն»,- ասաց նախարարը: 

OLD04433.JPG (557 KB)

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրենց քաղաքականությունը տարածքային համաչափ բաշխվածություն ապահովելն է, որպեսզի բոլոր մարզերում հավասարապես բացվեն նմանատիպ կենտրոններ։

Նախարարը, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարին   կից հասարակական խորհրդի նիստի  ընթացքում քննարկվող «Երիտասարդական   քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին նշեց, որ ներկայումս նախարարությունը մշակում է և մինչև 2024 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի «Երիտասարդական քաղաքականութան մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվել են նաև Երիտասարդական միջավայրերի տեսակները և դրանց գործունեության առանձնահատկությունները, ինչը մեծապես կնպաստի արդեն ստեղծված և հետագայում ստեղծվող երիտասարդական կենտրոնների գործունեության որակի բարելավմանը։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր-նախագահ Արթուր Ղազարյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը, որի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել և գործարկվում է «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնը, ունի 15 տարվա փորձ երիտասարների, կանանց, սոցիալապես առավել խոցելի խմբերի հետ տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում: Ուստի «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի ստեղծումը լավագույն աջակցությունը կդառնա ՀԿ–ի աշխատանքներին՝ ավելի լայնամասշտաբ ու արդյունավետ դարձնելով այս հանրօգուտ գործունեությունը:

OLD04435.JPG (619 KB)

««ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի նպատակն է Դիլիջան խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավման համար հատուկ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու միջոցով նպաստել նրանց կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը, մոտիվացմանն ու ներուժի բացահայտմանը, սոցիալականացմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, շարժունությանը և տեղական մակարդակով որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավմանը»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ կենտրոնը նախատեսում է տարեկան կտրվածքով ունենալ 600-800 շահառու, որոնք կմասնակցեն առաջարկվող բազմապրոֆիլ միջոցառումներին՝ սկսած ոչ ֆորմալ կրթական մեթոդներով կարողությունների բացահայտման զարգացման դասընթացներից, վերջացրած հետազոտական, վերլուծական աշխատանքով համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններով:

OLD04428.JPG (698 KB)

Ղազարյանի խոսքով՝ պլանավորվող կրթական միջոցառումներից զատ կենտրոնում նախատեսվում է կազմակերպել համայնքի անդամների ինտելեկտուալ ժամանցը, որին մասնակից կդառնան ոչ միայն երիտասարդները, այլև համայնքի տարբեր տարիքի անձիք, իսկ մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկների համար կենտրոնում կգործի երեխաների խնամքի ու ժամանցի սենյակ՝ ավելի դյուրին դարձնելով մայրիկների՝ կենտրոնի ծառայություններից օգտվելու գործընթացը:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am