Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում բացվել է նկարչուհի Ժակլինա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը

Գյումրիում բացվել է նկարչուհի Ժակլինա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիի համայնքային ցուցասրահում բացվել է  գյումրեցի նկարչուհի Ժակլինա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը։

Նկարչուհու բազմաժանր ստեղծագործություններում հիմնականում մեկտեղած են Շուշին ու Գյումրին։ Նկարչուհին  այցելուների դատին է ներկայացնել նաև Սերգեյ Փարաջանովին և Շարլ Ազնավուրին նվիրված ստեղծագործությունները։

«Կտավներում հիմնական Գյումրին է։ Նախորդ աշխատանքներս, որոնք մնացին Շուշիում, գունային այլ երանգներ ունեին. գորշ գույներ կան, բայց լուսավոր շեշտադրությունն ավելի շատ է՝ յուրաքանչյուր արվեստագետ ուզում է, որ մարդիկ այնպիսի քաղաքում ապրեն, որտեղ գույներն ավելի վառ են»,-լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշում է նկարչուհին, ավելացնելով, որ չի սիրում խոսել իր նկարների մասին,  նկարներն իրենք են խոսում իրենց մասին։

434349998_746791674257964_5219931858379384488_n.jpg (244 KB)

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրվող աշխատանքների մեծ մասը Ժակլինան ստեղծագործել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո. մինչ այդ ստեղծված գործերի մեծ մասը,  որոնք ցուցադրվում էին Շուշիում՝ 2019 թվականի նոյեմբերին, այդպես էլ Գյումրի չվերադարձան, ավելի քան երեսուն գործ մնաց Շուշիում։ Նոր ստեղծագործությունները, որոնք եկան լրացնելու Շուշի-Գյումրի շարքը, տարբերվեցին նրանցից։

434419793_746790257591439_1826498151529126778_n.jpg (147 KB)

«Նա կին-արվեստագետ է, որ համատեղում է ընտանիքի հոգատար մոր ու բազմազբաղ արվեստագետի կենցաղը, նկարազարդում է եկեղեցիներ, համարժեք դրսևորում իր տաղանդը թե՛ նկարչության, թե՛ դիզայնի ասպարեզներում: Ստեղծագործելը Ժակլինայի համար ապրելու ձև է ու կյանքի իմաստ»,-ասում է արվեստաբան Արաքս Մարգարյանը։  

Ժակլինա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը Գյումրիում կգործի մեկ ամիս:       

 

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am